Քաբուլում թալիբների կողմից մոտ 150 հնդիկ է գերեվարվել, հաղորդում է NDTV-ն:

«150 մարդ, հիմնականում՝ հնդիկներ, գերի են վերցվել թալիբների կողմից Քաբուլի օդանավակայանի մոտակայքում»,- ասվում է զեկույցում:

Հնդկաստանի իշխանությունների կամ դեսպանատան կողմից միջադեպի պաշտոնական հաստատում չի եղել: