Հնդիկները, որոնց ավելի վաղ թալիբները գերեվարել էին Քաբուլի օդանավակայանի մոտակայքում, ազատ են արձակվել, հաղորդում է The Times of India-ն:
«Բոլոր առեւանգված հնդիկներն ապահով են Քաբուլում. պատրաստվում են նրանց տարհանման փաստաթղթերը»,- ասվում է նյութում:
Ավելի վաղ մոտ 150 մարդ, որոնց մեծ մասը Հնդկաստանի քաղաքացիներ են, առեւանգել էին թալիբների կողմից Քաբուլի օդանավակայանի մոտակայքում:





























