ԱՄՆ պետդեպարտամենտը նոր կիբեհարձակման է ենթարկվել վերջին շաբաթվա ընթացքում, հաղորդում է Fox News-ը:

Տեսչության ներքին գործառնությունների համար ռիսկի մակարդակը հայտնի չէ, սակայն պաշտոնական անձինք պնդում են, որ հարձակումը, որը հայտնաբերվել է պաշտպանության նախարարության կիբերհրամանատարության կողմից, չի ազդել Աֆղանստանում առաքելության վրա:

«Դեպարտամենտը լուրջ վեաբերմունք ունի իր տեղեկատվությունը պաշտպանելու պատասխանատվության վերաբերյալ եւ մշտապես միջոցներ է ձեռնարկում այն պաշտպանելու ուղղությամբ»,-ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը: