Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դեմ է Աֆղանստանը լքող ավելի շատ մարդ ընդունելուն:
«Ես դեմ եմ, որ մենք այժմ ինքնակամ ընդունենք ավելի շատ մարդկանց, եւ դա տեղի չի ունենա, քանի դեռ ես զբաղեցնում եմ կանցլերի պաշտոնը»,-ասել է Կուրցը Puls 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
ՄԱԿ-ի փախստականների գործերով գործակալցության տվյալներով՝ Ավստրիայում բնակվում է ավելի քան 40 000 աֆղանցի փախստական, ինչը մեծությամբ երկրորդ ցուցանիշնր է Եվրոպայում Գերմանիայից հետո, որտեղ ապրում է 148 000 աֆղանցի:
«Ես չեմ կարծում, որ մենք պետք է ավելի շատ մարդ ընդունենք: Ավելի շուտ հակառակը»,-ասել է Կուրցը երկրից փախնող աֆղանցիների մասին: «Ավստրիան անհամաչափ մեծ ներդրում է ունեցել»,-հավելել է նա՝ նկատի ունենալով աֆղանցի մեծաթիվ փախստականներին, որոնք արդեն գտնվում են երկրում:
Նա նշել է, որ Աֆղանստանից փախնող մարդիկ պետք է մնան տարածաշրջանում՝ հավելելով, որ հարեւան Թուրքմենստանն ու Ուզբեկստանն ընդունել են միայն 14 եւ 13 աֆղանցի փախստական համապատասխանաբար՝ ըստ ՄԱԿ-ի տվյալների:





























