ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը պայմանավերվել են Իսպանիայի հարավում երկու ռազմաբազաներ օգտագործելու մասին աֆղանցիներին ընդունելու համար, որոնք աշխատում էին ԱՄՆ կառավարության համար, հաղորդում է Reuters-ը:
Բայդենն ու Սանչեսը պայմանավորվել են, որ Սեւիլյայի մերձակայքում Մորոն դե լա Ֆրոնտերան եւ Քադիսի մերձակայքում Ռոտան կարելի է օգտագործել Աֆղանստանից փախստականներ ընդունելու համար, քանի դեռ չի կազմակերպվել նրանց տեղափոխումն այլ երկրներ:
Շաբաթ երեկոյան 110 աֆղանցի փախստականներով եւ նրանց ընտանիքներով ինքնաթիռը ժամանել է Իսպանիա:





























