Նիդերլանդների կառավարությունը նվիրաբերում է 10 միլիոն եվրո աֆղանցիներին ուղղված օգնությունը ֆինանսավորելու համար սննդամթերքի, խմելու ջրի եւ դեղորայքի տեսքով, հաղորդում է AP-ն:

ԱԳ նախարարը հայտարարել է, որ գումարը կտրամադրվի Աֆղանստանի Հումանիտար հիմնադրամին, որով կարող են օգտվել ՄԱԿ-ն ու ՀԿ-ները, որոնք գործում են Աֆղանստանում:

Ներքին առեւտրի եւ զարգացման ոլորտում համագործակցության նախարար Թոմ դե Բրեյնը նշել է, որ ցանկանում են աջակցել աֆղանցի բնակչությանն այս ծանր պայմաններում:

Մինչդեռ Նիդերլանդների պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենց ինքնաթիռը ժամանել է երկիր Աֆղանստանից 160 ուղեւորի հետ: Տարհանվածների ազգությունը չի հրապարակվում: