Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լոֆվենը հայտարարել է ընթացիկ տարվա վերջում՝ նախքան 2022 թվականի սեպտեմբերին կայանալիք համընդհանուր ընտրությունները, հրաժարական տալու մտադրության մասին, հաղորդում է Reuters-ը:

«Ես տեղեկացրել եմ կուսակցությանն գործադիր հանձնաժողովին ու հանձնաժողովի նախագահին, որ ցանկանում են թողնել կուսակցության առաջնորդի դերը նոյեմբերին կայանալիք նիստի ժամանակ, որից հետո հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից»,-ասել է Լոֆվենը, որը վարչապետ է 2014 թվականից առ այսօր:

«Հաջորդ տարի կայանալիք նախընտրական քարոզարշավում սոցիալ-դեմոկրատներին կղեկավարի մեկ ուրիշը»,-ասել է նա: «Ամեն ինչ իր ավարտն ունի, եւ ես ցանկանում եմ լավագույն պայմաններն տրամադրել իմ իրավահաջորդին»: