Ամերիկացի զինվորականները դիտարկում են Քաբուլի օդանավակայան ամերիկացիներին եւ ուրիշ մարդկանց տեղափոխելու «կրեատիվ միջոցներ» Աֆղանստանից տարհանելու շրջանակում անվտանգության մի շարք սպառնալիքների ֆոնին: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:
Նրա խոսքով՝ կիրակի Պենտագոնից կարգադրել են ԱՄՆ-ի վեց կոմերցիոն ավիաընկերություններին օգնել տարհանել մարդկանց դեպի ժամանակավոր օբյեկտներ Աֆղանստանի սահմաններից դուրս:
Խոսելով գործողությունը երկարաձգելու հավանականության մասին՝ Օսթինն ասել է, որ խորհուրդ է տալիս տարհանմանը շատ ավելի երկար ժամանակ հատկացնել: Տասնյակ հազարավոր ամերիկացիներ եւ ուրիշ մարդիկ դեռեւս չեն մեկնել երկրից:
«Մենք կանենք հնարավորինս ամեն ինչ, որպեսզի դուրս բերենք բոլորին, Ամերիկայի յուրաքանչյուր քաղաքացու, ով ցանկանում է մեկնել»,-ասել է Օսթինը ABC News-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ հինգշաբթի ԱՄՆ-ի զինվորականներն օգտագործել են ուղղաթիռներ, որպեսզի տեղափոխեն 169 ամերիկացու դեպի օդանավակայան մայրաքաղաքում մոտակա հյուրանոցի տարածքից:





























