«ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ HTC-ի Ռուսաստանի եւ ԱՊՀ տարածաշրջանային ղեկավար Անդրեյ Կորմիլցեւը մայիսի 17-ին հայտարարել են, որ Վիվասել ՄՏՍ-ի հետ համատեղ վաճառքի են հանում HTC-ի բջջային հեռախոսներ։ Նրանք կցված չեն որեւէ օպերատորի։

HTC Tattoo եւ HTC Hero մոդելները հագեցած են Android օպերացիոն համակարգով, որը ստեղծել է Google-ը։ Android-ի միջոցով հնարավոր է ստեղծել նոր ծրագրեր, որոնք տարբեր երկրների ներկայացուցիչներ կարող են ցուցադրել Android Market-ում: Ներկա պահին այնտեղ տեղակայված են 30 հազարից ավելի անվճար եւ վճարովի ծրագրեր։ Նշենք, որ «ՎիվաՍել»-ը Հայաստանի կապի առաջատար օպերատորն է։

Նշենք, որ VivaCell-MTS-ի 80 տոկոս բաժնետոմսերը պատկանում են Ռուսաստանի եւ ԱՊՀ տարածաշրջանի խոշոր բջջային կապ մատուցող ընկերության МТС ՍՊԸ-ին, իսկ մնացած 20 տոկոսը՝ լիբանանյան Fattouch Group-ին։