Այս պահին Միացյալ Նահանգների համար գերակա խնդիր է Աֆղանստանից ԱՄՆ քաղաքացիների, Վաշինգտոնին օգնած տեղի բնակիչների, ինչպես նաեւ կանանց եւ երեխաների տարհանումը: Այդ մասին երկուշաբթի Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է փոխնախագահ Քամալա Հարիսը:
«Մենք կենտրոնացած ենք մեր քաղաքացիներին տարհանելու վրա, նրանց, ովքեր օգնել են մեզ, ինչպես նաեւ՝ կանանց եւ երեխաներին»,- ասել է Հարրիսը: «Սա առաջնահերթություն է, բայց միեւնույն ժամանակ՝ դժվարին խնդիր»,- հաելել է փոխնախագահը:




























