Աֆղանստանում նոր սահմանադրության նախագծի ստեղծման համար հանձնաժողով կձեւավորվի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է թալիբների շարժման ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը:

«Իհարկե, մենք հանձնաժողով կձեւավորենք սահմանադրության նախագծի ստեղծման համար, նախագծի ստեղծումից հետո այն կհաստատվի եւ ուժի մեջ կմտնի»,- ասել է Շահինը:

Արմատական ​​շարժման ներկայացուցիչը վստահեցրել է, որ երկրում ներառական կառավարության ի հայտ գալուց հետո ձեւավորվող հանձնաժողովը կընդգրկի «տարբեր մարդկանց», այդ թվում` ճանաչված փորձագետների:

Խոսելով ժամկետների մասին` Շահինը նշել է, որ դեռ ժամկետներ չկան:

«Մենք նախ պետք է ներառական կառավարություն կազմավորենք Աֆղանստանում: Դրա ձեւավորումն ընթացքի մեջ է»,- հավելել է գործակալության զրուցակիցը: