Արմատական «Թալիբան» շարժումը մի քանի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների են նշանակել, այդ թվում՝ ներքին գործերի նախարարության, ֆինանսների նախարարության եւ հետախուզության, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Pajhwok-ը:

Նրա խոսքով՝ Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար է նշանակվել Սադր Իբրահիմը,  Ֆինանսների նախարար՝ Գյուլ Աղան, հետախուզական ծառայությունների ղեկավարի պարտականությունները կկատարի Նաջիբուլան:

Բացի այդ՝ շարժումն իր ներկայացուցիչներին նշանակել է երկրի մայրաքաղաք Քաբուլի կրթության, բարձրագույն կրթության եւ նահանգապետի պաշտոններում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Foreign Policy ամսագիրը՝ վկայակոչելով Թալիբանի առաջնորդներին մոտ կանգնած աղբյուրները, շարժումը մտադիր է Աֆղանստանը կառավարելու խորհուրդ ձեւավորել, որի կազմում կլինի 12 մարդ, այդ թվում՝ երկրի նախկին կառավարության որոշ անդամներ: Ըստ ամսագրի՝ թալիբները չեն ցանկանում վերականգնել նախագահի կամ Աֆղանստանի որեւէ այլ միանձնյա ղեկավարի պաշտոնը: Ընդ որում, նրանք մտադիր են իրենց նախընտրած նոր կաբինետում առաջարկել ԱՄՆ-ի աջակցությամբ կառավարության նախկին նախարարների որոշ անդամների: Թալիբներն այսպիսով ցանկանում են ստեղծել հնարավորինս ընդգրկուն կառավարություն` միջազգային հանրության կողմից ճանաչում ձեռք բերելու հնարավորությունները մեծացնելու համար: