ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ազգային անվտանգության իր թիմի հետ խորհրդակցելուց հետո, որոշել է պահպանել Աֆղանստանից զորքերի դուրսբերման վերջնաժամկետը՝ օգոստոսի 31-ին, հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային:
Պաշտոնյայի խոսքով՝ Բայդենը որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով անվտանգության ռիսկերը եւ խնդրել է ծրագրեր ներկայացնել չնախատեսված հանգամանքների համար, եթե հետագայում որոշում կայացնի, որ ԱՄՆ-ը պետք է ավելի երկար մնա երկրում:
Չնայած Միացյալ Նահանգները տասնյակ հազարավոր մարդկանց դուրս է բերում երկրից, իրավիճակը Աֆղանստանում շարունակում է անհույս մնալ եւ շատ աֆղանստանցիներ, ովքեր աջակցել են ռազմական գործողություններին, դեռ սպասում են հեռանալու իրենց հերթին:





























