Իրանի խորհրդարանը հավանություն է տվել նախագահ Էբրահիմ Ռայիսիի առաջարկած կառավարության անդամներին, փոխանցել է Mehr-ը:
Այսպիսով, հետախուզության նոր նախարար դարձավ Խուջաթ ալ-Իսլամ Սեյեդ Էսմայիլ Խաթիբը:
Էհսան Խանդուզին` էկոնոմիկայի նախարար, Հոսեյն Ամիր-Աբոլլահանը` արտաքին գործերի նախարար, Բահրամ Այնալլահին` առողջապահության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադռեզա Աշտիանին` պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին ընտրվել է ներքին գործերի նախարար:
Կաբինետի բոլոր անդամներից միայն կրթության նախարար Բագոլին չի ստացել օրենսդիրներից անհրաժեշտ ձայները, մինչդեռ 18 այլ նախարարներ վստահության քվե են ստացել խորհրդարանից:





























