ԿԺԴՀ-ն քննադատել է Հարավային Կորեային եւ ԱՄՆ -ին` համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ անցկացնելու համար, հաղորդում է Urimingjokkiri պորտալը:

Պարբերականը նշում է, որ «զորավարժությունները, որոնք նպատակաուղղված են Կորեական թերակղզում իրավիճակի սրմանը, վտանգավոր խաղ է կրակի հետ` Հյուսիս ներխուժման նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտին հասցնելու ջանքերի շրջանակներում»: Նյութի հեղինակները պնդում են, որ Սեուլը, խոսելով զորավարժությունների պաշտպանական բնույթի մասին, «օգտագործել է մի փոքր քողարկված պատրվակ` արդարացնելու իր հանցագործությունն արտաքին ուժերի հետ դավադրությամբ»:

Փհենյանը զորավարժությունները «դեպի հյուսիս ներխուժման փորձ է անվանում», մինչդեռ Հարավային Կորեան եւ Միացյալ Նահանգները հետեւողականորեն շեշտում են դրա պաշտպանական բնույթը:

Կորեայի Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները կորոնավիրուսային համավարակի պատճառով ավարտել են կրճատ ծրագրով անցկացող համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները: Դրանք անցկացվում էին բացառապես համակարգչային մոդելավորման ձեւաչափով` առանց դաշտային փուլի: