Օգոստոսի 14-ից ԱՄՆ-ն ավելի քան 18 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Վիետնամ կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսին:

«Միացյալ Նահանգների համար այս պահին առաջնահերթություն է մնում Աֆղանստանից ԱՄՆ քաղաքացիների, Միացյալ Նահանգներին օգնած աֆղանցիների տարհանումը»,- ասել է նա:

«Չնայած դժվարին եւ ռիսկային խնդրին՝ Միացյալ Նահանգները կշարունակեն տարհանել Աֆղանստանից իրենց քաղաքացիներին, տեղի բնակիչներին, ովքեր օգնել են Վաշինգտոնին, ինչպես նաեւ՝ տարհանման կարիք ունեցող աֆղանցիներին, առաջին հերթին՝ կանանց եւ երեխաներին»,- եզրափակել է փոխնախագահը: