Ենթադրվում էր, որ կարգավիճակի հարցը կլուծվի նրա բնակիչների ազատ կամարտահայտմամբ: Այս մասին «Հայելի»-ում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Պետք է երեք փաստաթուղթ լիներ: Այս մասին «Արմնյուզին» տված հարցազրույցում խոսել է ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ Մարիա Զախարովան: Երեք փաստաթուղթ` հայ-ադրբեջանական, համանախագահների եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը: Իսկ հիմա նա հայտարարում է, որ ադրբեջանցիների քսան ու մի քիչ տոկոս կար: Կամ չգիտի, կամ ստում է»,- նկատեց Աշոտյանը: Նա ընդգծեց, որ 1991 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղում անցկացվեց անկախության հանրաքվե, ԽՍՀՄ վերջին մարդահամարի տվյալներով, ադրբեջանցիների 21%-ը բնակվում էր ԼՀ-ում: «Անկախության վերաբերյալ առաջին հանրաքվեն անցկացվեց, երբ այնտեղ ադրբեջանցիներ էին ապրում: Սա ազդե՞լ է հանրաքվեի արդյունքի վրա: Ո՛չ։ Արցախը հռչակվեց անկախ, քանի որ քվեարկության գնաց հայ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 70% -ը: Ադրբեջանցիները բոյկոտեցին քվեարկությունը, հայերը քվեարկեցին, հիշեցրեց Աշոտյանը՝ խորհուրդ տալով վերընթերցել փաստաթղթերը: