Բանակցային գործընթացում անկլավների հարց երբեք չի եղել: Այս մասին «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Կարող եմ ասել 2008 թվականի ամանակահատվածի մասին: Վստահ եմ, որ երկրորդ նախագահի թիմը նույնը կհաստատի մինչեւ 2008 թվականի Ժամանակահատվածի մասին: Իսկ հիմա դա անում եք Սյունիքի հետ: Անկլավը միայն աշխարհագրական հասկացություն չէ: Եթե ​​չկա հաղորդակցություն, դա նույնպես անկլավ է»,- հիշեցրեց Աշոտյանը:

Խոսելով նոյեմբերի 9-ի իրադարձությունների եւ այն ժամանակվա խոսնակ Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին՝ Արմեն Աշոտյանն ազգային խայտառակության օրը Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի օր դարձնելու փորձը լկտիության ապոթեոզ անվանեց: «Ասեմ ավելի բաց տեքստով: ինչպես պատահեց, որ ձեր ամբողջ ախպերությունը, վախից տակներն արած, թաքնվեցին բունկերներում, զոքչների մոտ, փախան քաղաքից, եւ միակ մարդը Արարատ Միրզոյանն էր, ով իր կորտեժով եւ թիկնապահներով «հանկարծակի» հայտնվեց ամբոխի մեջ: Քաշեցի՞ն:  Ի՞նչ էր Ձեզ պետք: Որպեսզի նրա հետ ինչ-որ բան պատահի, մեռնի, իսկ դուք ամեն ինչ շուռ կտայիք, որպես պատրվակ կօգտագործեիք: Միրզոյանի կորտեժը՝ լուրջ պատրաստված թիկնապահներով, ինչպե՞ս հայտնվեց բարկացած ամբոխի մեջտեղում: Ինչպե՞ս պատահեց, որ բոլորը թաքնվեցին, իսկ Արարատին ուղարկեցին թեժ կետ: Ո՞վ էր հետաքրքրված Արարատ Միրզոյանի մահով. մենք, թե՞ դուք, ով կազմակերպել էր այդ ամենը: Եվ երկրորդ. երբ նոյեմբերի 9-ից հետո լեզուներդ մտցրեցիք... կծեցիք, ո՞ւր էիք: Գայիր, պաշտպանեին նոթբուքդ, օծանելիքդ ու ժամացույցդ, Նիկոլ:

Մեզ ղեկավարում է մի մարդ, ում «բարի» անունը պաշտպանում են Ալիեւի կինը եւ Ալենը, ով ամեն անգամ տալիս է զանգը, երբ արտասանում են «կապիտուլյանտ» բառը», արձանագրեց Աշոտյանը: