ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե ակնկալում է, որ Ռուսաստանը պատասխանատվության կենթարկի ամերիկյան ընկերությունների եւ պետական հաստատությունների վրա հարձակված հաքերներին, հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
«Ես կավելացնեի, որ Վլադիմիր Պուտինի հետ գագաթաժողով եմ ունեցել, որի ժամանակ նրան հասկացրել եմ, թե մենք ակնկալում ենք, որ նա նույնպես նրանց պատասխանատվության կենթարկի, քանի որ իրենք գիտեն, թե որտեղ են նրանք եւ ովքեր են»,- ասել է նախագահը:
Բայդենը կիբերանվտանգությունն անվանել է «գլոբալ խնդիր» եւ G7-ին կոչ է արել «պատասխանատվության ենթարկել այն երկրներին, որոնք թաքցնում են հանցագործներին ու շորթողներին»: Միացյալ Նահանգների նախագահը խոստովանել է, որ ԱՄՆ-ում կիբեռանվտանգության ոլորտում խնդիրներ կան, ավելի ճիշտ`այս ոլորտում մոտ կես միլիոն մասնագետի կարիք կա: Հետեւաբար, դեռ մայիսին նա կարգադրել էր արդիականացնել կիբռրհանցագործներից պաշտպանությունը:





























