Գործադիր տրիբունալը Ֆրանսիայում որոշել է վաղաժամկետ ազատել Իրանի քաղաքացի Ալի Վաքիլի Ռադային: Այդ մասին ասել է իրանցու փաստաբան Սորին Մարգուլիսը, գրում Gzt.ru-ն:

Վաքիլի Ռադան ցմահ բանտարկություն էր կրում 1991թ. Իրանի նախկին վարչապետ Շապուհ Բախտիարի սպանության համար, որը հեղափոխությունից հետո փախել էր Ֆրանսիա: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրամանը թույլ կտա Ռադային գնալ տուն:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա վերջին իրանական դատարանը որոշում էր կայացրել ազատ արձակել Ֆրանսիայի քաղաքացի Քլոթիլդ Ռեյսին, որը մեղադրվում էր Թեհրանում ապակայունացնող գործողությունների համար: Ֆրանսիան հերքել է այս իրադարձությունների միջեւ որեւէ կապի գոյությունը: