Ամերիկացի զինվորականներն Աֆղանստանի Խորասան քաղաքում հատուկ օպերացիա են իրականացրել «Իսլամական պետության» զինյալի դեմ , ով ահաբեկչական հարձակումներ էր կազմակերպել: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա չե է, ասել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Ուիլյամ Ուրբանը:
«ԱՄՆ զինված ուժերն այսօր հեռակա հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Խորասանում ԻՊ-ի հարձակումների կազմակերպչի դեմ»,- ասված է գրավոր հայտարարության մեջ:
«Հարվածն իրականացվել է Աֆղանստանի Նանգարհար նահանգում անօդաչու թռչող սարքի օգնությամբ: Նախնական գնահատականների համաձայն` մենք ոչնչացրել ենք թիրախը: Մեզ հայտնի չէ խաղաղ բնակչության շրջանում սպանվածների ու վիրավորների մասին»,- ասել է Ուրբանը:





























