Քաբուլի բնակիչները պետք է կառավարական ուժերից մնացած ավտոմեքենաները, զենքն ու զինամթերքը մեկ շաբաթվա ընթացքում փոխանցեն թալիբներին, հաղորդում է Ariana News-ը՝ վկայակոչելով թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլա Մոջահիդին:
Եթե վերջնաժամկետից հետո կառավարական ավտոմեքենաներ եւ զենք հայտնաբերվի, դրանց տիրոջ նկատմամբ քայլեր կձեռնարկվեն, հայտնել են թալիբները:





























