ԱՄՆ Զինված ուժերը անօդաչուից հարված են հասցրել՝ ոչնչացնելով Քաբուլում պայթուցիկով ավտոմեքենան, որի միջոցով «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները մտադիր էին ահաբեկչություն գործել, որի հետեւանքով զոհվել է յոթ մարդ, հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Ուիլյան Ուրբանը:

«ԱՄՆ-ի ուժերն այսօր ինքնապաշտպանության նպատակով իրագործել են ԱԹՍ-ից ավիահարված Քաբուլում մեքենայի ուղղությամբ՝ չեզոքացնելով Համիդ Քարզայի անվան օդանավակայանի նկատմամբ ԻՊ-ի կողմից անմիջական վտանգը»,-ասվում է հրապարակված փաստաթղթում: «Մենք համոզված ենք, որ հաջողությամբ խոցել ենք թիրախը»,-ընդգծել է Ուրբանը:

«Մենք գնահատում ենք հավանականությունը, որ եղել են զոհեր խաղաղ բնակիչների շրջանում, սակայն ներկայում մենք դրա վկայությունը չունենք: Մենք շարունակում ենք հետապնդել պոտենցիալ նոր վտանգները»,-ասվում է հայտարարության մեջ: