Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեսնում է տագնապալի նշաններ Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվության վերականգնման հարցում, գրում է AFP-ը:

«Այսօր ես հավաստիացրել եմ Բարզանիին Ֆրանսիայի սոլիդարության մեջ նախ ԻՊ-ի          մեր ընդհանուր թշնամու դեմ պայքարում, որը ցուցադրում է Իրաքում, ինչպես նաեւ Սիրիայում իր ակտիվությունը վերականգնելու նշաններ: Այդ պայքարի արդյունքից է կախված Իրաքի եւ դրա կազմում Քրդստանի ապագան, տարածաշրջանի, Եվրոպայի, Ֆրանսիայի անվտանգությունը»,-ասել է Ֆրանսիայի առաջնորդը: