Հետպատերազմյան ժամանակաշրջանը եւ միջազգային ուժերի գործողությունները վկայում են, որ ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր լուծվի բանակցությունների միջոցով, հայտարարել է Իլհամ Ալիեւը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

«Ինչպես հայտնի է, բանակցային գործընթացը տեւեց գրեթե 30 տարի, բայց ոչ մի արդյունք չտվեց: Իրադարձությունների ներկա ընթացքը, Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակաշրջանը եւ միջազգային ուժերի գործողությունները ցույց են տալիս, որ այդ հարցը երբեք բանակցությունների ճանապարհով լուծում չէր ստանա»,- ասել է նա:

Ալիեւն ընդգծել է, որ համաշխարհային հանրությունը փորձեց սառեցված հակամարտությունը ներկայացնել որպես այլընտրանք չունեցող տարբերակ. «Մենք բոլորովին այլ կարծիք ունեինք, եւ ես դա երբեք չեմ թաքցրել: Ես ասում էի, որ եթե հարցը խաղաղ ճանապարհով չլուծվի, մենք ռազմական ճանապարհով կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»: