Caucasus Heritage Watch-ը Twitter-ի իր էջում հրապարակել է Հադրութում փլուզված կամրջի լուսանկարները:

Caucasus Heritage Watch-ը նշել է , որ կամուրջը փլուզվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ը ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ։

Համաձայն կազմակերպության տվյալների՝ դա դժվար է տեսնել արբանյակային լուսանկարներում ծառերի պատճառով, սակայն կազմակերպության աղբյուրները հաստատել են տեղեկությունը։