Երուսաղեմում հյուպատոսության աշխատանքի վերականգնման հարցով ԱՄՆ ծրագիրը «վատ գաղափար» է եւ կարող է ապակայունացնել վարչապետ Նաֆթալի Բենեթի նոր կառավարությունը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ ղեկավար Յայիր Լապիդը Reuters-ը։
«Մենք կարծում ենք, որ դա վատ գաղափար է։ Երուսաղեմը Իսրայելի ինքնիշխան մայրաքաղաքն է։ Մենք վստահ ենք, որ ԱՄՆ-ն լսում է եւ հետեւում է Իսրայելում տեղի ունեցող իրադարձություններին»,-ասել է նա։
Լապիդի խոսքով՝ հյուպատոսության աշխատանքի վերսկսումը կարող է խոչընդոտել Բենեթի կառավարության աշխատանքին։ «Մենք առանց այդ էլ հետաքրքիր եւ միեւնույն ժամանակ փխրուն կառավարություն ունենք, եւ կարծում ենք, որ դա կարող է ապակայունացնել այդ կառավարությունը»,-հավելել է նա։





























