Վրացական կողմի հրավերով մայիսի 19-ին Թբիլիսի է ժամանելու իրանական ԶԼՄ-ների պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար, ԱԳՆ մամուլի քարտուղար Ռամին Մեհմանփարասթի ղեկավարությամբ: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Online»-ը, Այցի շրջանակներում նախատեսված են պաշտոնական հանդիպումներ Վրաստանի ԱԳՆ պաշտոնատարների հետ, որոնց ընթացքում լրատվության ոլորտում համագործակցության մասին հուշագիր է ստորագրվելու: Նախատեսվում է նաեւ համատեղ «կլոր սեղանի» անցկացում վրացական եւ իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հաղորդվում է, որ իրանական պատվիրակության կազմում են պետական հեռարձակողի, «Press TV» հեռուստաալիքի, ԻՌՆԱ, ԻԼՆԱ, «Ֆարսի», «Մեհր» գործակալությունների, «Իրան» եւ «Ջամեջամ» թերթերի լրագրողները:



























