Ընդառաջելով ՀՅԴ Արխիվների Հիմնարկի խնդրանքին, Գյուլբենկյան Հիմնարկության հայկական բաժինը այս տարի եւս հատկացում կատարեց, 25 հազար դոլար` սատարելու համար ՀՅԴ արխիվների թվայնացման աշխատանքին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ մամլո դիվանից, արխիվների Հիմնարկի տնօրեն Վաչե Բրուտյանը երախտագիտություն հայտնելով Գյուլբենկյան Հիմնարկության հայկական բաժնի պատասխանատուներ Մարթին Եսայանին եւ Զավեն Եկավյանին` նրանց այս որոշման համար, հայտնեց, թե այս նոր հատկացումը եւս, նախորդի նման, պիտի տրամադրվի արխիվների եւ նրանց ցուցակների թվայնացման աշխատանքներին:

Հայտնենք, որ Գյուլբենկյան Հիմնարկության կատարած անցյալի ու ներկա նվիրատվությունների շնորհիվ, ՀՅԴ արխիվներն ու նրանց ցուցակները սկսել են թվայնացվել: