«Թալիբանը» հրապարակել է ուղեցույց տեղական վարչական կառույցների եւ զինվորականների համար, որով արգելում են օդ կրակել Աֆղանստանի ամբողջ տարածքում, հաղորդում է TOLO News-ը:
Ուղեցույցում, որը ստորագրվել է թալիբների ռազմական գործերով հանձնաժողովի կողմից, նշվում է, որ Քաբուլում եւ երկրի մյուս քաղաքներում օդ կրակելը հանգեցնում է մարդկանց մահվան եւ վիրավորման, ինչպես նաեւ վախ է տարածում խաղաղ բնակչության շրջանում:
«Այդ կապակցությամբ բոլոր զինվորական պաշտոն զբաղեցնող անձինք Քաբուլում եւ գավառներում, հրամանատարներն ու մյուս պատասխանատու դեմքերը կարգադրություն են ստացել անհապաղ ձերբակալել եւ վնասազերծել օդ կրակողներին: Քաբուլի եւ գավառների ոստիկանապետերը, ինչպես նաեւ հետախուզության աշխատակիցներին կարգադրել են անհապաղ եւ վճռորոշ միջոցառումներ ձեռնարկել խախտողներին հայտնաբերելու եւ պատժելու համար»,-ասված է ուղեցույցում: Տեքստում նաեւ նշված է, որ օդ կրակողների շրջանում հաճախ հանդիպում են հենց «Թալիբանի» զինյալները, որոնց նկատմամբ եւս պատժամիջոցներ են կիրառվելու:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրբաթ թալիբների կողմից բացված Աֆղանստանում Փանջշեր գավառում գրառման մասին հաղորդագրություններից հետո զանգվածային անկանոն հրաձգության ժամանակ սպանվածների եւ վիրավորների թիվը գերազանցել է 70 մարդը:





























