ՀՀ ԱԺ-ում կռիվները ներկայիս իշխանության կողմից ուժի ցուցադրումն էր քաղաքական դաշտում: Այս մասին սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով օգոստոսի 25-ին տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքը ընդդիմադիր պատգամավորների եւ իշխող քաղաքական մեծամասնության միջեւ՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության:
Նրա խոսքով՝ այդ ցուցադրումը հանրությանը հասցեագրված չէր, ինչպես սկզբում կարող էին մտածել շատերը: «Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լիարժեք վստահություն չի ցուցաբերում նույնիսկ իր քաղաքական թիմի նկատմամբ: Այսպիսով, նա փորձում է ներգրավել դրան հետագա գործընթացներում՝ որոշ անդամների ներքաշելով այդ կամ այն քրեական եւ անցանկալի գործընթացներում»,- պարզաբանեց Զաքարյանը՝ նշելով, որ անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Փաշինյանի թիմում տարաձայնություններ էին առաջացել, ինչը անորոշության հանգեցրեց նրա կողմնակիցների շարքերում:
Ընդդիմադիրը շեշտեց, որ Փաշինյանի դիրքորոշումը ծայրահեղ աննախանձելի է, եւ որ այն էլ ավելի կխորանա, հատկապես՝ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկից հետո:
Նա նաեւ ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ Փաշինյանի թիմում սկսել են հակադարձ խմբեր եւ թիմեր ձեւավորվել, գործընթացներ են տեղի ունենում, որոնք ազդում են նաեւ արտաքին գործոնների վրա:
«Արտաքին ուժային կենտրոններն աշխատում են նաեւ Փաշինյանի թիմի հետ՝ փորձելով ձեւավորել իրենց թիմերը, որոնք հետագայում կամ կկարողանան առաջադրել իրենց ցանկալի թեկնածուներին այս ուժային կենտրոնների համար կամ կկարողանան ազդել որոշակի քաղաքական գործընթացների վրա»,- ասաց Արտակ Զաքարյանը:




























