Կատարը եւ Թուրքիան աշխատում են Քաբուլի օդանավակայանում ուղեւորային թռիչքների վերականգնման ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը։

Ինչպես հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամեդ բին Աբդուլրահման Ալ Թանին, երկու երկրների տեխնիկական խմբերն աշխատում են օդանավակայանում, եւ ակնկալվում է, որ մոտակա մի քանի օրվա ընթացքում օդանավակայանը պատրաստ կլինի ուղեւորային եւ մարդասիրական թռիչքներին։

Թուրքիան հայտարարել է, որ պետք է վերանորոգել վնասված թռիչքուղին, տերմինալը, նախքան թռիչքները վերսկսելը։