Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահե Գեւորգյանը նշանակվել է նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է e-gov.am կայքում տեղադրված որոշումից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Գևորգյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:





























