ԵՄ-ն հավանություն չի տվել Աֆղանստանում թալիբների ժամանակավոր կառավարությանը, հաղորդում է Reuters-ը։

«Դա նման չէ համապարփակ ձեւավորման՝ Աֆղանստանի հարուստ էթնիակական եւ կրոնական բազմազանության տեսանկյունից։ Նման ինքլյուզիվությունն ու ներկայացվածությունը սպասվում է ապագա անցումային կառավրությունում»,-հայտարարել է  ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Փիթեր Սթանոն։

Նա նաեւ զգուշավորություն է հայտնել՝ կապված թալիբների ժամանակավոր կառավարության հետ, որում կլինեն մարդիկ, ովքեր հայտնվել են ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո եւ հետախուզվում են ԱՄՆ-ից կողմից։

Նա հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է հետագայում եւս առաջարկել մարդասիրական օգնություն։