Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կմասնակցի հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արմեն Մելքոնյանը։

«Առուշ Առուշանյանը ընտրություններին կմասնակցի «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների կազմած դաշինքով։ Դաշինքը կրելու է «Առուշ Առուշանյան» անունը։ Նրա կալանավորված լինելը որևէ իրավական արգելք չի հանդիսանում ընտրություններին մասնակցելու համար»,- նշեց նա։

Արմեն Մելքոնյանը նաև տեղեկացրեց, որ Առուշանյանին գրավով ազատ արձակելու  միջնորդություն են կքննվի Գորիսի դատարանում։ Որպես միջնորդության գումար ներկայացվել է 20 միլիոն դրամը։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը: