Թուրքիան եւ Եգիպտոսը պայմանավորվել են շարունակել բանակցությունները՝ հարաբերությունների վերականգնման եւ վերջնական կարգավորման համար՝ տարաձայնությունների վերացմանն ուղղված բանակցությունների երկրորդ փուլի ավարտից հետո, ասվում է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, փոխացնել է Reuters-ը:
Բանակցություններն Անկարայում անցկացվել են երկու օր՝ փոխարտգործնախարարների ղեկավարությամբ:
Սա երկրորդ բարձր մակարդակի քաղաքական խորհրդակցությունն է տարածաշրջանային մրցակիցների միջեւ մայիսից ի վեր, երբ Եգիպտոսը ընդունեց թուրքական պատվիրակությանը՝ մի քանի երկրների հետ լարվածությունը թուլացնելու Անկարայի ջանքերի ֆոնին:
Անկարայի կապերը Կահիրեի հետ բարդ են՝ 2013 թվականին եգիպտացի զինվորականների կողմից «Մուսուլման եղբայրներ» շարժման նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից ի վեր:
Չորեքշաբթի կայացած բանակցությունները վերաբերում էին երկկողմ եւ տարածաշրջանային խնդիրներին՝ ներառյալ Լիբիան, Սիրիան, Արեւելյան Միջերկրականը եւ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը:





























