Իրանի պաշտոնական ներկայացուցիչ, փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին ապօրինի է անվանել իր երկրի դեմ պատժամիջոցների խստացման նոր բանաձեւի նախագիծը, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացրել ԱՄՆ-ը:

Սալեհին հայտարարել է, թե որոշ երկրներ վարկաբեկում են իրենց միջազգային հանրության աչքում՝ փորձելով պատժամիջոցների մասին բանաձեւ ընդունել:

Իրանի նախագահի խորհրդական Մոջթաբա Սամարե Հաշեմին իր հերթին նկատել է, թե բանաձեւի նախագիծը չի կարելի օրինական համարել:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Իրանը, Բրազիլիան եւ Թուրքիան համաձայնագիր ստորագրեցին ուրանի փոխանակման մասին, ինչը, սակայն ԱՄՆ-ին չհամոզեց Իրանի մտադրությունների անկեղծության մեջ, եւ ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցների խստացման բանաձեւ ներկայացրեց ՄԱԿ-ի ԱԽ-ին: