Կալիֆոռնիայի բնակիչ Վիլյամ Ստեփանյանը համաձայնել է իրեն մեղավոր ճանաչել դաշնային քրեական մեղադրանքներում՝ 2020 թվականին թուրքական ռեստորանում հինգ մարդու վրա հարձակվելու համար, հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքը:

2020 թվականի նոյեմբերի 4 -ին Ստեփանյանը տեքստային հաղորդագրություն է ուղարկել իր ընկերներին, որ «նա գնացել է թուրքերի որսի»: Նույն օրը նա, Հարություն Չալիկյանի եւ այլ հայերի հետ միասին, որոշեց դեմ հանդես գալ «հայերի դեմ Թուրքիայի ագրեսիային»:
Հարձակման հետեւանքով մի քանի մարդ էր վիրավորվել: Բացի այդ, Ստեփանյանը ջարդել էր ռեստորանի տերմինալը եւ զոհերից մեկից iPhone գողացել:

Ռեստորանին հասցվել է առնվազն 20.000 ԱՄՆ դոլարի վնաս, այնուհետեւ ռեստորանը ժամանակավորապես փակվեց, ինչի հետեւանքով վնասն ավելացավ եւս հազարավոր դոլարներով:

Ստեփանյանին առավելագույնը 15 տարվա ազատազրկում է սպառնում դաշնային բանտում: