Ադրբեջանի զինված ուժերի գործողություններն ինտենսիվ բնույթ են կրում անպատժելիության պատճառով: Այս մասին սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովում Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկման ժամանակ, պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին, հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ադրբեջանցիները, ըստ ՄԻՊ-ի, հստակ տեսնում են, որ ինչ էլ նրանք անեն, ոչ մի կերպ չեն պատժվում: «Նրանց իշխանությունները պատերազմից ի վեր միայն խրախուսում են նման վարքագիծը: Մի բան հստակ է. նրանք չեն հանգստանա, քանի դեռ մենք ինքներս հուսալի մեխանիզմներ եւ անվտանգության երաշխիքներ չենք ներդրել»,- ընդգծեց Թաթոյանը:




























