Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը լիակատար աջակցություն է խոստացել Ադրբեջանին:
«Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Հարավային Կովկասում կայունության ապահովմանը եւ ակտիվ ջանքեր է գործադրում այդ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար»,-ասել է Աքարը կղզային ծովի խնդիրներին եւ Հունաստանի հետ բարիդրացիական հարաբերություններին նվիրված սիմպոզիումում, հայտում է https://haqqin.az/-ը՝ վկայակոչելով Haber Turk-ը:
«Ադրբեջանը մեր եղբայրական երկիրն է, ազատագրել է իր հողերը, որոնք 30 տարի օկուպացիայի տակ էին»,- ասել է Հուլուսի Աքարը: Պաշտպանության նախարարը նաեւ նշել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին՝ իր բոլոր հնարավորություններով ու ներուժով:
Թուրքիան առաջին անգամը չէ, որ խոսքով ու գործով աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Առավել ցայտուն օրինակը Հայաստանի եւ Արցախի դեմ համատեղ ագրեսիան էր 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Թուրքիան առաջին անգամը չէ, որ խոսքով ու գործով աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Առավել ցայտուն օրինակը Հայաստանի եւ Արցախի դեմ համատեղ ագրեսիան էր 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին:





























