Բելառուսի համար ռուսական գազի գինը 2022 թվականին կմնա ընթացիկ տարվա մակարդակին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ռուսական գազի գինը 2022 թվականին կմնա ընթացիկ տարվա մակարդակին», - ռուս-բելառուսական բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը եւ Բելառուսը մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 1-ը Միութենական պետության շրջանակներում գազի միասնական շուկա ստեղծելու վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրելու:




























