Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը սեպտեմբերի 10-ին, Կովկասյան էներգետիկ անվտանգության սիմպոզիումի բացման արարողությանը շնորհավորել է Ադրբեջանին Հարավային գազային միջանցքի շինարարության ավարտի կապակցությամբ, որը «կաջակցի Եվրոպայի էներգետիկ անվտանգությանն առաջիկա տասնամյակներում», «Թուրան» լրատվական գործակալությունը մեջբերում է դեսպանի խոսքերը.

Ըստ դեսպանի՝ «Հարավային գազային միջանցքն» Ադրբեջանին եւ SOCAR-ին էներգետիկ անվտանգության առաջին պլանում է դնում ԱՄՆ-ի շատ դաշնակիցների եւ գործընկերների համար: Լիտցենբերգերը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունն աջակցում է այս նախագծին: Բացի այդ, ամերիկյան ընկերությունները պատրաստ են համագործակցել Ադրբեջանի հետ` վերականգնվող էներգիայի աղբյուրները շուկա դուրս բերելու համար: «էներգետիկ ներուժի աճին զուգահեռ Ադրբեջանը կարող է մեծացնել իր նշանակությունը՝ որպես կարեւոր դերակատար տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում էներգետիկ անվտանգության հարցում»,- ասել է նա: