ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի պաշտոնյաները հաջորդ շաբաթ Հյուսիսային Կորեայի վերաբերյալ հանդիպում կանցկացնեն Տոկիոյում, հաստատել է Հարավային Կորեայի ԱԳՆ-ն, հայտնում է Reuters-ը:
Երեք երկրները քննարկում են միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռների ծրագրի շուրջ Հյուսիսային Կորեայի հետ առճակատումից դուրս գալու ուղիները:
Կորեական թերակղզում խաղաղության եւ անվտանգության հարցերով Սեուլի հատուկ ներկայացուցիչ Կիու Դուկը կիրակի եռօրյա այցով կմեկնի Ճապոնիա:
Նա կհանդիպի Հյուսիսային Կորեայում ԱՄՆ դեսպան Սունգ Կիմի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությանը կից Ասիայի եւ Օվկիանիայի հարցերով բյուրոյի գլխավոր տնօրեն Տակեհիրո Ֆունակոշիի հետ:
Պաշտոնյաները կքննարկեն հյուսիսկորեական միջուկային հիմնախնդիրը, ինչպես նաեւ համագործակցությունը երկրների միջեւ: «Սպասվում է, որ երեք երկրները խոր քննարկում կանցկացնեն Կորեական թերակղզում իրավիճակի կայուն կառավարման համար համագործակցության զարգացման ուղիների վերաբերյալ եւ առաջիկայում կվերսկսեն խաղաղ գործընթացը թերակղզում»,- ասվում է հայտարարության մեջ:





























