Երեկ` մայիսի 19-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցի հիմնական թեման, ըստ CNNTurk-ի, եղել է իրանական խնդիրը, մասնավորապես` օրերս Իրանի, Թուրքիայի եւ Բրազիլիայի միջեւ ստորագրված միջուկային վառելիքի փոխանակման մասին պայմանագիրը:
Էրդողանը հայտնել է, որ Անկարան շարունակում է կողմ լինել Իրանի միջուկային հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու տարբերակին: Նրա համոզմամբ` Թեհրանում կնքված այդ համաձայնագիրը հենց խաղաղասիրական ջանքերի արդյունքն է: Իսկ Պուտինն էլ նշել է, որ ՄԱԿ-ում անպայման դիտարկման կառնվի այդ համաձայնագիրը:
Ի դեպ, մինչ այդ հեռախոսազրույցը՝ Էրդողանը նման մի հեռախոսազրույց էլ ունեցել է ԱՄՆ նախագահի հետ, որի ժամանակ եւս քննարկել է Իրանի միջուկային ծրագիրը։




























