ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո պակիստանյան ավիաուղիների առաջին առեւտրային չվերթն է տեղի ունեցել Քաբուլի օդանավակայանում, տեղեկացնում է Al Arabiya հեռուստաալիքը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ինքնաթիռում մոտ 10 մարդ է եղել։
«Թալիբան» արմատական շարժումը Աֆղանստանում լիակատար վերահսկողության հաստատման մասին հայտարարել էր 2021թ. օգոստոսի 15-ին։ Թալիբները գրավել են բոլոր խոշոր քաղաքները եւ սահմանապահ անցակետերը։
Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի կողքին պայթյուն է տեղի ունեցել։ Տասնյակ խաղաղ աֆղանստանցիներ եւ մոտ 13 ամերիկացի զինծառայող (11 ծովային հետեւակ, մեկ բանակային զինվոր եւ նավատորմի մեկ բուժաշխատող) զոհվել են ահաբեկչության հետեւանքով։
Շատ չանցած Պենտագոնը հայտարարեց Աֆղանստանում 20-ամյա առաքելության եւ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման ավարտի մասին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշեց չերկարացնել Աֆղանստանից մարդկանց տարհանման գործողությունը՝ ելնելով ամերիկյան զինվորականների խորհուրդներից։





























