Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով այցով գտնվում է Թուրքիայում․ հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Այցի ընթացքում ծրագրվում են հանդիպումներ Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ, ինչպես նաեւ մասնակցություն Քոնյայում ««Թուր-Ազ Բազե-2021» զորավարժությունների շրջանակում «Բարձրաստիճան դիտորդների օր» միջոցառմանը։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիեւը եւս Թուրքիայում է։