Գորիս-Կապան ճանապարհահատվածում իրավիճակի հետ կապված հարցերին պետք է պատասխանեն ՊՆ-ն, ԱԳՆ-ն եւ ԱԱԾ-ն։ Այս մասին ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

«Ես ընդամենը ԲԴԽ նախագահի պաշտոնակատար եմ։ Այսինքն՝ նախագահ էլ չեմ նույնիսկ։ Տվեք ինձ ցանկացած հարց՝ կապված ԲԴԽ-ի եւ դատավորների հետ»,-նկատեց նա։

Ընդ որում, նա նկատեց, որ Տաթեւի վանք տանող ճանապարհը չափազանց անհարմար է, փոշոտ եւ երկար։