ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գրեթե բոլոր երկրները` 15-ից 12-ը, աջակցում են Իրանի դեմ կոշտ պատժամիջոցներ մտցնելու բանաձեւին: Այդ մասին մայիսի 20-ին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները: Նրա խոսքով, այդ հարցում հստակ դիրքորոշում չունեն միայն երեք երկրներ:
Դիվանագիտական աղբյուրների տվյալներով, չկողմնորոշվածների մեջ են Բրազիլիան եւ Թուրքիան, որոնք վերջերս են համաձայնագիր ստորագրել իրանական ուրանի փոխանակման մասին, նաեւ` Լիբանանը:
Ֆրանսիայի նախարարի խոսքով, քննարկման ներկայացված տեքստը դեռւես վերջնական չէ:
Բեռնար Քուշները հստակեցրել է, որ բանաձեւի ընդունման համար անհրաժեշտ է 15 անդամներից 9-ի քվեն, պայմանով, որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներից ոչ մեկը վետո չի դնի բանաձեւի վրա: Նրա խոսքով, ՄԱԿ-ի ԱԽ մշտական բոլոր անդամները համաձայնվել են Իրանին առնչվող բանաձեւի տեքստի շուրջ:




























