Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից հայտնում եմ խորին ցավակցությունը սեպտեմբերի 20-ին Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանում տեղի ունեցած ողբերգության առթիվ, որի հետևանքով կան անմեղ զոհեր և վիրավորներ: Այս մաիսն գրառում է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

 «Ցավալի է արձանագրել, որ խաղաղ պայմաններում անգամ շարունակվում է կոպտորեն և անդառնալիորեն խաթարվել մարդու ապրելու բնական իրավունքը:

 Կրկին հայտնում եմ իմ ցավակցությունները Ձեզ, ՌԴ ժողովրդին և զոհերի հարազատներին»,-ասված է ուղերձում: