Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հոգեւոր դասի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Վեհափառ Հայրապետը ծաղիկներ է խոնարհել Արցախյան վերջին պատերազմում զոհվածների շիրիմներին, հոգեհանգստի կարգ կատարել՝ հանուն հայրենիքի պաշտպանության ընկածների հիշատակին:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան «Եռաբլուր» էին այցելել ՀՀ նախագահը, վարչապետը, նախարարներ ու բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաներ, բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսը հարգանքի տուրք ժամեր անց է մատուցել: